Դպրոցի մասին
Առաքելություն
Մեր առաքելությունն է նպաստել աշակերտների գիտելիքների և արժեքների զարգացմանը, ստեղծել անվտանգ և ստեղծարար ուսուցման միջավայր։
Տեսլական
Ուսուցիչների և աշակերտների ներդրմամբ դառնալ մի խրախուսող համայնք, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է իրականացնել իր ամբողջ ներուժը։
Արժեքներ
Հարգանք, գիտելիք, պատասխանատվություն և համագործակցություն՝ յուրաքանչյուր աշակերտի զարգացման հիմքը
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի շինարարությունը սկսվել է 1989 թվականին և դպրոցի շինարար-տնօրեն է նշանակվել Ռուդիկ Հայրապետյանը, ով 1991թվականից մինչև 2003 թվականի դեկտեմբերի 17-ը եղել է թիվ 41 դպրոցի տնօրեն: Նշենք, որ Հայաստանում առաջին կրթարանն էր, որը անվանվել էր կաթողիկոսի անունով: Դպրոցի շինարարությունը իրականցրել է Դաղստանի շինարարական կազմակերպությունը (ղեկավար Խամիդով): Վեհափառ կաթողիկոս Վազգեն I-ը իր աջակցությունն է ցուցաբերել դպրոցի շինարարության հարցում: Շինարարության աշխատանքներին օգնել են նաև արգենտինահայ և ուրուգվահայ հավատացյալներ: Կրթարանը իր ուսումնական տարին սկսել է 1991-1992 ուս.տարում: Այդ տարի դպրոցում սովորել է 745 աշակերտ: Հետագա տարիներին աշակերտների թիվը հասավ 1300-ի /միայն 7 առաջին դասարան/: Յուրաքանչյուր ուս.տարվա շրջանավարտների 45%-ը ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ: Դպրոցի սաները մշտապես մասնակցել են տարբեր առարկայական օլիմպիադաների և արժանացել են մրցանակների: Դպրոցը մեծ հաջողություններ ունի կրթական և սպորտի ոլորտներում:
Մեր մասին
Գյումրու թիվ 5 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին: Դպրոցը կատարել է բազմաթիվ փոփոխություններ, այդ թվում 1988-ի երկրաշարժը և նոր շենքի կառուցումը բարերարների աջակցությամբ: Այսօր դպրոցը շարունակում է կրթել սերունդներ՝ պահպանելով հին ավանդույթներն ու կրթական արժեքները:
Հղումներ
ԳՅՈՒՄՐՈՒ N 5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
